«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Անատոլի Ավետյանի Վանաձորը, երկիրն ու աշխարհը

Անատոլի Ավետյանի Վանաձորը, երկիրն ու աշխարհը
10.09.2022 | 11:15

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանը բոլորեց իր յոթանասուն տարին։


Այս անշփոթելի գեղանկարչական լեզվամտածողության տեր վարպետը ուշագրավ ավանդույթ է ձևավորել՝ ծննդյան հոբելյանական տարեդարձերը նշելով ծննդավայր քաղաքում։
Ավանդույթին ի տուրք Վանաձոր ուղևորվեցինք Հայաստանի նկարիչների միության պատվիրակության հետ, որի կազմը փոքրաթիվ էր, բայց ներկայացուցչական․ ՀՆՄ նախագահ Սուրեն Սափարյան, փոխնախագահ Լևոն Աբրահամյան, Ռոբերտ Եսայան, Հովնան Սևոյան, Մարտիրոս Բադալյան, Արթուր Հովհաննիսյան, Անդրեյ Շուգարով, Գևորգ Մշեցի Ջավրուշյան։


Վանաձորի Կարլոս Աբովյանի անվան Կերպարվեստի թանգարանի առջև մթնոլորտը հույժ տոնական էր։ Երկհարկ սրահներում մատենադարանային սպասման մեջ էին 118 ստեղծագործություններ, հրապարակում քաղաքի արվեստասեր հանրությունը, Լոռու մարզի ղեկավարությունը, քաղաքի պատվիրակները և այլք։ Եվ սա պատահական չէ, քանզի Անատոլի Ավետյանի հոբելյանական նկարահանդեսները Վանաձորում վեր են ածվում տոնահադնեսների։
Վանաձորը սպասում է նրան:
Սպասումն արդարացվեց։


Նախ՝ պաշտոնական մասն էր։ Ելույթ ունեցան Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Վանաձորի կերպարվեստի կենտրոնի նախկին երկարամյա տնօրեն, գեղանկարիչ Փափագ Ալոյանը և ՀՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Պաշտոնական ելույթ-շնորհավորանքները որքան ջերմ, նույնքան իմաստալից և հարիր էին Անատոլի Ավետյան ստեղծագործողին և նրա արվեստին։
Եվ որ նա Վանաձորի պատվավոր քաղաքացի է, պարբերաբար արժանանում է տարբեր պատվոգրերի, բնական և օրինաչափ է։ Բայց կարևորը փոխադարձ սերն ու հարգանքն է նկարչի և նրա բնօրրանի միջև։
Անատոլի Ավետյանի արվեստը արժևորեցին Մարտիրոս Բադալյանը, Սուրեն Սաֆարյանը և Փափագ Ալոյանը։


Մարտիրոս Բադալյան․ «Վանաձոր եմ ուղևորվում նախ Անատոլիի ծննդյան օրը շնորհավորելու և դիտելու նրա հերթական հոբելյանական ցուցահանդեսը։ Մի նպատակ էլ ունեմ. Վանաձորի կերպարվեստի թանգարանին նվիրելու եմ իմ կոլաժներից մեկը՝ «Մեղեդի»շարքից։ Անկեղծ ասած, վաղուց էի ցանկանում այցելել Վանաձոր, տարբեր հանգամանքներով պայմանավորված այցս հետաձգվում էր։ Եվ ահա հիանալի առիթը ներկայացավ»։


Սուրեն Սաֆարյան. «Անատոլի Ավետյանի արվեստը հնարավոր չէ շփոթել։ Հանգիստ կարող ենք ասել, որ նա անհատականություն է, վառ անհատականություն և իր արվեստով միակն է, որն աշխատում է այս տեխնիկայով և այս ոճով։ Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում սիրտդ լցնում է դրական էներգիայով, և արդեն կարողանում ես այդ էներգիան փոխանցել մյուսներին։ Նրա հետ կարող ես ժամերով զրուցել և չհոգնել։ Նրա տեխնիկան շատ բարդ է, նա դրոշմակերտման սկզբունքով է աշխատում։ Նախ՝ մետաղը ծեծվում է, հետո մշակվում է, հետո գունային լուծումներով աշխատանքը մոտենում է ավարտին։ Դա նրա գաղտնիքն է, և, անկեղծ ասած, չեմ կամենում ինձ համար որևէ գաղտնիք բացահայտել, քանի որ նրա աշխատանքները հաղորդում են այն, ինչը զգացել է ստեղծագործելիս»։


Փափագ Ալոյան. «Ինձ շատ է զարմացնում նրա աշխատասիրությունը, հատկապես նման ոճով ստեղծագործելիս։ Նրա գործերում կա և՛ բարիելեֆային մոտեցում, և՛ գեղանկարչական աշխարհընկալում, և՛ գծի կատարելություն։ Բարդ է Անատոլի Ավետյանի ոճը։ Ես կարող եմ մի մեծադիր կտավ ավարտել մի քանի ժամում, բայց դրոշմադրվագմամբ գեղանկարներ ստեղծելն ուղղակի տառապանք է պահանջում։ Ավելացնեմ որ մեր թանգարանին նա նվրել է իր մի քանի աշխատանքը»։


Վրեժ Առաքելյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 49111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ